ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գևորգ Կոստանյան. Մարտի 1-ի էջը բոլորիս ամոթն է

Գևորգ Կոստանյան. Մարտի 1-ի էջը բոլորիս ամոթն է
22.02.2018 | 12:26

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ԱԺ «Ելք» խմբակցության «2008-ի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, փաստաթղթի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը փորձեց «սոխի» անեկդոտ պատմել։ Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը փորձեց կանխել նրան՝ ասելով, որ հանձնաժողովում հարցերը պետք է քննարկել ըստ էության։ Երբ Փաշինյանը սկսեց անեկդոտը պատմել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հեռացավ նիստերի սենյակից։

Երբ Փաշինյանը վերջացրեց, Կոստանյանը վերադարձավ, բացատրելով.
«Ես իրականում ինչի դուրս եկա, որովհետև այս լրջագույն հարցը, որ մենք քննարկում ենք, իսկ Մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է մեր երկրի պատմության ընթացքում և ամոթալի էջերից մեկն է, ամոթն է բոլորիս ու այս հարցի քննարկումը զուգորդենք անեկդոտ պատմելով, ինձ համար, անկեղծ ասած, պարոն Փաշինյան, մի քիչ անընդունելի է։ Դրա համար դուրս եկա, անկեղծ ասած, խնդրում եմ անարգանք չդիտարկել»։ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ Մարտի 1-ը իր ամոթը չէ ու հավելեց. «Պարոն Կոստանյան, Մարտի 1-ի գործով ես դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման և, անկեղծ ասած, ես ինքս, որպես 7 տարվա ազատազրկման դատապարտված անձ, Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ։ Մարտի 1-ը իմ ամոթը չի, Մարտի 1-ը ձեր ամոթն է՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»։ Փաշինյանն ասաց, որ իր պատմած անեկդոտը վերաբերում էր ՀՀ ներկայիս վիճակին, երբ երկիրը տուժում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետևանքով:

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ